«Ռոսնեվտն» ու ExxonMobi-ը մտադիր են անցնել Սև և Կարսկի ծովերի շելֆում հետախուզական հորատման աշխատանքներն սկսել արդեն 2014-2015 թթ.: Այս մասին հայտարարել է ExxonMobil-ի ղեկավար Ռեքս Տիլլերսոնը:
«Ռոսնեվտը» այդ տարածքներում հետախուզական աշխատանքների համար լիցենզիա է ստացել 2010 թ.: Ընկերությունը հորատման աշխատանքներ պետք է իրականացնի ExxonMobil-ի հետ համատեղ: Պաշարները ներկայումս գնահատվում են 4,9 մլրդ տոննա նավթ ու կոնդենսանտ և 8,3 տրլն խմ գազ:
Կարսկի ծովում ներդրումների նախնական գնահատականը կազմում է 200-300 մլրդ դոլար, իսկ Սև ծովում` շուրջ 55 մլրդ դոլար:










































