4 զոհերից 3-ը, որոնց մարմինները հայտնաբերվել են Ֆրանսիայի ոստիկանության կողմից Անսի լճից ոչ հեռու, եղել են բրիտանացի զբոսաշրջիկներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Հրազենային վնասվածքներով երկու կանանց և մի տղամարդու մարմինները հայտանբերվել էին չորեքշաբթի երեկոյան: Դիակները գտնվել են BMW մակնիշի ավտոմեքենայում, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում: Ավտոմեքենայի կողքին հայտնաբերվել է հեծանվորդի մարմինը: Բացի այդ՝ փրկարարները ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացրել են մոտ 10 տարեկան մի աղջկա: Ներկայում նրա վիճակը բժիշկները կայուն են գնահատում:
Ավելի ուշ ավտոմեքենայում սպանված մարմիների տակ հայտնաբերել է եվս մեկ երեխա` 4 տարեկան աղջնակ:
Տեղի անվտանգության մարմիններին հաջողել է բացահայտել ընտանիքի հոր ինքնությունը, որը գտնվել է BMW-ի ղեկին: Նրա երկու ուղեկցորդուհիների ինքնությունը դեռևս անհայտ է:










































