ԱԺ արտահերթ նիստին երեկ ներկա չէր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը եղել է Ծառուկյանի զբաղվածությունը. «Նույն ժամերին բավական երկար տևել է ծանրամարտի ֆեդերացիայի նիստը, և որպես ՀԱՕԿ նախագահ` Գագիկ Ծառուկյանը մասնակցել է այդ նիստի աշխատանքներին:
Այսինքն` Աժ նիստին չմասնակցելու պատճառը բացարձակապես կապված է եղել այս ամենի հետ, բայց դրանից առաջ`մինչև նիստի սկսվելը, տեղի է ունեցել խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են այն բոլոր հայտարարությունները, որոնք պետք է ֆրակցիայի պատգամավորները հնչեցնեին: Պարոն Ծառուկյանը հետո ևս տեղյակ է եղել քննարկումներին, նիստի ընթացքին և արդյունքներին»: