«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ արտահերթ նիստին մասնակցող ՌԴ դեսպանատան հայախոս ներկայացուցիչը, որը նաև սինխրոն թարգմանություն էր իրականացնում ռուս կոլեգայի համար, լրագրողների յարուսից նայելով մատնացույց արեց Դերժավայի Արկադիին, թե. «էտը տոտ, ա կատորըմ գավարյատ Լֆիկ Սամո»: «Դա~, յա եվո տակ նե պրիստավլյալ»,- արձագանքեց ռուս կոլեգան:
«Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը տիեզերական արագությամբ եկավ-գրանցվեց և նույն արագությամբ էլ անհետացավ` չմասնակցելով քննարկումներին: Երևի սիրտը չէր տարել, արտահերթ նիստում հնչելու էր նաև նրա թանկագին ընկեր Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնելու հայտարարությունը»,- հավելում է թերթը:







































