20-րդ դարի հայտնի ճարտարապետ Ֆրենկ Ռայթի անձնական արխիվը, որ տեղակայված է երկու նահանգներում՝ Վիսկոնսիում և Արիզոնայում գտնվող նրա տարբեր բնակարաններում և բաղկացած է տասնյակ հազարավոր նախագծերից, լուսանկարներից, նամակներից և այլ փաստաթղթերից, տեղափոխվում է Նյու Յորք, որպեսզի դառնա Կոլումբիական համալսարանի ժամանակակից արվեստի մշտական ցուցադրության անբաժանելի մասը:
Երեքշաբթի օրը Ռայթի հիմանադրամի ներկայացուցիչները հայտարարել են, որ դա արվում է հավաքածուն ավելի ապահով պահելու նպատակով և հանրության ավելի լայն շրջանակներին նրա աշխատանքներին ծանոթացնելու համար: Ակնկալվում է, որ տեղափոխման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա վերջին:
Սակայն նահանգների թանգարանները չեն դադարելու իրենց գործունեությունը:
Տեղեկացնենք, որ Ֆրենկ Ռայթը (1867-1959 թթ.) «օրգանական ճարտարապետության» հիմնադիներից է: