Բրիտանական կինեմատոգրաֆի խոշորագույն միջոցառումը Բրիտանական կինոյի ինստիտուտի (BFI) փառաատոնն է, որն այս տարի ընթանալու է 56-րդ անգամ, հոկտեմբրի 10-21-ը: Ի տարբերություն նախորդ փառատոների, այս տարի նախատեսվում է իրականացնել մրցութային ծրագիր: Ծրագիրը կազմված է լինելու երեք հիմնական հատվածներից` պաշտոնական մրցույթ, սկսնակ ռեժիսորների աշխատանքների դիտում և փաստագրական ֆիլմերի մրցույթ: Յուրաքանչյուր բաժնում ներկայաված է լինելու 12 ֆիլմ:
BFI-ն ընթանալու է Լոնդոնում, բացման արարողության համար ընտրվել է Թիմ Բերտոնի «Ֆրանկենվին» մուլտֆիլմը, իսկ փակման ժամանակ ցուցադրվելու է Չարլզ Դիկենսի «Մեծ հույսեր» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը:









































