ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կքննարկի Սիրիայում և այլ արաբական երկրներում տիրող իրավիճակը Սիրիայի հարցի վերաբերյալ նախարարական հանդիպման ժամանակ, որը կկայանա սեպտեմբերի 26-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Պետեր Ուիտտիգը , որը նախագահում է ԱԽ-ում սեպտեմբերին:
Նախարարական հանդիպման անցկացման ամսաթիվը համընկնում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի հետ, որը անցկացվելու է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը: