Գերմանացի գիտնականները յուրահատուկ գենետիկ մուտացիա են հայտնաբերել այն մարդկանց մոտ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում իրենց ստիպել կտրվել համացանցից: Ընդ որում՝ մեծ մասը կանայք են, հաղորդում է CNews – Технологии-ն՝ հղում անելով Բոննի համալսարանի մի խումբ հետազոտողների հոդվածին` հրապարակված Journal of Addiction Medicine պարբերականում:
Գիտնականները հարցում են արել 843 մարդու և պարզվել է, որ նրանցից 132-ը պրոբլեմային վարքագիծ են դրսևորել`կապված համացանցի հետ: Այդ օգտատերերը խոստովանել են, որ իրենց մտքերն անընդհատ պտտվում են համացանցի շուրջը, և նրանք շատ անհանգիստ են լինում, երբ դեպի համացանց մուտք չեն ունենում:
Գենետիկ-մուտացիաների և համացանցային-թմրամոլության հետ կապված անհրաժեշտ է հետազոտություններ անցկացնել ավելի մեծ թվով մարդկանց հետ:
Գիտնականները վերցրել են ԴՆԹ-ի նմուշներ, որոնք Ուսումնասիրելով հայտնաբերել են, որ համացանցում «նստածների» գենոմներում շատ հաճախ նկատվում է CHRNA4 մուտացիան: Այդպիսի գենետիկական հատկություններ բնորոշ են նաև այն մարդկանց, ովքեր կախվածություն ունեն նիկոտինից: