Հնագետները Իսրայելում հայտնաբերել են 9 500 տարվա վաղեմություն ունեցող երկու կենդանու արձանիկ: Այդ մասին հայտնում է LiveScience-ը:
Կրաքարից պատրաստված արձանիկը պատկերում է ոչխար, իսկ երկրորդը` պատկերում է ցուլ: Երկուսն էլ ունեն 15 սմ երկարություն:
Հնագետների կարծիքով՝ նշված ժամանակաշրջանի համար դրանք բավականին արհեստական են պատկերված` հատկապես ոլորապտույտ կոտոշները: Դատելով որակական հատկանիշներից մասնագետները ենթադրում են, որ այս արձանիկները նախատեսված են եղել հատուկ արարողությունների համար: Այս տեսակետի ձևավորման պատճառը նաև դրանց հայտնաբերվելու վայրն է`կլոր հատակագծով ինչ-որ շինություն: Չի բացառվում, որ դրանք կիրառվել են որսորդներին հաջողություն բերող ծիսակատարությունների ընթացքում:
Հնագետները նշում են, որ որ այս ժամանակահատվածում նշաված տարածաշրջանի բնակիչներն անցում էին կատարում ֆերմերությանը և նստակյաց կյանքին: Հնարավոր է, որ այդ արձանիկները խորհրդանշում են կենդանիների ընտելացման գործընթացը:











































