Գրեթե 15 հզ սիրիացի այս տարի ապաստան է խնդրել ԵՄ երկրներից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Բելգիայի փախստականների հարցերով գլխավոր քարտուղարությունը:
Հենց Բելգիայում տարվա սկզբից ապաստան է խնդրել 395 սիրիացի, որոնցից 77-ը միայն օգոստոսին:
Հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011թ-ի մարտից: Այդ ժամանակահատվածում, ըստ իշխանությունների տվյալների, զոհվել է 8 հզ մարդ, իսկ ՄԱԿ-ի տվյալներով` 17 հզ մարդ:











































