Բրյուսելում չեղյլալ են հայտարարել տագնապը, որը հայտարարվել էր ամերիկյան դեսպանատան մոտ հայտնված կասկածելի ավտոմեքենաների պատճառով: Այս մասին հաղորդում է RTBF հեռուստաալիքը: Դեպքի վայր ժամանած ականազերծողները պայթեցրել են կասկած առաջացրած իրը, որից հետո տարածքն անվտանգ է հայտարարվել: Դեռ հայտնի չէ, թե այդ իրը կոնկրետ ինչ է եղել:
Դեպքերի զարգացման այլ տարբերակ է հայտնում Reuters-ը: Ըստ գործակալության տվյալների` ականազերծողները ոչ մի վտանգավոր առարկա չեն հայտանբերել և տագնապը կեղծ են հայտարարել:
Վտանգի հերքումից հետո դեսպանատան, և շրջակա շինությունների աշխատակիցներն ու բնակիչները վերադարձել են իրենց տեղերը: Ընդհանուր առմամբ մարդիկ փողոցում անցկացրել են 45 րոպե: Պատահարի վայրում վերականգնվել է երթևեկությունը:








































