Նվազագույնը 30 մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ են տուժել Հնդկաստանի հարավային Տամիլանդ նահանգի Սիվակասի քաղաքի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով:
Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ հրշեջներին դժվարությամբ է հաջողվել մտնել շինության ներսը, հաղորդել են ոստիկանությունից: Ականատեսների խոսքով` գործարանի շուրջբոլորը սև ծուխ է եղել:
Սիվակասիում են տեղակայված մի քանի փոքր գործարաններ, որոնք զբաղվում են պայթուցիկ իրերի արտադրությամբ:









































