Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին հայտարարել է, որ իսլամական երկրների քառյակը պատրաստվում է հանդիպում անցկացնել՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մուրսին օգոստոսի 17-ին` Մեքքայում Իսլամական համագործակցության գագաթնաժողովին, առաջարկեց ստեղծել «իսլամական քառյակ», որի կազմում կլինեն մուսուլմանական աշխարհի 4 առավել ազդեցիկ պետությունները՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը:
Նախագահը, սակայն, չի նշել, թե կոնկրետ երբ տեղի կունենա քառյակի հանդիպումը:
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարության գործողությունները «բռնապետական» են, և կոչ էր արել խաղաղ իշխանափոխության գործընթաց սկսել:








































