«Չդատապարտված հանցանքը հղի է նոր հանցանքով: Այս խոսքը իրավացի է բոլոր ժամանակների համար»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանում խրախուսում են՝ «սպանեք հային, և ես՝ երկրի նախագահս, խոստանում եմ՝ դուք կհերոսանաք», մարդասպանին աշխատավարձ են վերադարձնում, որը ցինիզմ է, և այս իրավիճակում եվրոպական կառույցները դատապարտելու փոխարեն` երկու կողմերին կոչ են անում չսրել իրավիճակը:
«Կիսատ-պռատ գնահատականները չեն օգնելու, իսկ այսօր եկել է գնահատականների ժամանակը»,- ասաց Գ. Մինասյանը՝ հավելելով, որ ԱԺ ընդունելիք հայտարարության մեջ պետք է նշել, որ Մինսկի խմբից սպասում ենք ադեկվատ գնահատական. «Այն մարդիկ, որ պետք է գնահատական տան ու չեն տալիս, նրանք հանցակից են»:











































