ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Անդրոնյուս Աժուբալիսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, կոչ է արել խորհրդարանականներին աջակցություն ցուցաբերել ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու հարցում:
ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Աժուբալիսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրմամբ, իսկ Մերձդնեստրի հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները: