Tuesday, 23 06 2026
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի

«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի և նրա ամուսնու սպանության գործով, որպես երկրորդ մեղադրող, ներգրավվել է դատախազ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի և նրա ամուսնու սպանության գործով դատավարությունը, որով ամբաստանյալի աթոռին են 2 անձինք` հայր ու որդի Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները:

Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին մոլորության մեջ գցելով` վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ալվարդ Աբրահամյանին, իսկ նրա միջոցով` նաև վերջինիս մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով` հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևան քաղաքում:

Վաղարշակ Աբաջյանը, վերջիններիս վստահությունը չարաշահելով, Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10.000 ԱՄՆ դոլար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:

Հակոբ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր` Վաղարշակ Աբաջյանի կողմից 2011թ. ամռանն Ալվարդ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը` խարդախությունը, թաքցնելու, միաժամանակ շահադիտական նկատառումներով հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով կատարված խարդախության մասին կասկածներ ունեցող Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն` Յուրիկ Սրապյանին, առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել Վաղարշակ Աբաջյանի հետ, որից հետո` օգոստոսի 31-ին, ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրապյանի վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևան քաղաքի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող` իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրապյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք:

Նշված շինությունում Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Սրապյանին, որից հետո Հակոբ Աբաջյանը` ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրապյանը սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրապյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Այս գործով նախագահող դատավորն է Արշակ Վարդանյանը, որի որոշմամբ էլ այսօրվա դատավարությունը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 19-ը: Ի դեպ, այս գործով այսօր երկրորդ մեղադրող ներգրավվեց` դատախազ Հովսեփ Հովսեփյանը, որը մյուս մեղադրողի հետ դատարանում կպաշտպանի մեղադրանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում