Իտալական La Repubblica թերթում Ալֆոնսո Դեզիդերիոն պատմել է, թե ինչպես կարձագանքեն իտալացիները աշխարհի վերջի մոտեցմանը:
ԵՄ 16 երկրներում հարցմանը մասնակցել է 4903 մարդ: Հարցումն իրականացրել է GFK-Emer-ը National Geographic հեռուստաալիքի պատվերով՝ նպատակ ունենալով իմանալ եվրոպացիների վախերի մասին՝ նախքան «Ապոկալիպսին նախապատրաստվողները» ֆիլմի սերիաների ցուցադրությունը՝ 403 SkyTV հեռուստաալիքի եթերում,- գրում է պարբերականը:
«Պարզվել է, որ ճգնաժամը իտալացիների համար իսկական մղձավանջ է դարձել: Հնարավոր տնտեսական փլուզումը (35.7%) և գործազրկությունը (34%) դիտվում են որպես հիմնական սպառնալիքներ, շատ ավելի սարսափելի, քան երկրաշարժը, արտագաղթը, շրջակա միջավայրի աղտոտումը և մաֆիան»,- ասվում է հրապարակման մեջ:
«Տնտեսական փլուզման դեպքում,- շարունակում է հեղինակը,- հարցվածների մեծ մասը (54%) ենթադրում է, որ իրավիճակից դուրս գալու ելք կարող է դառնալ գյուղատնտեսությունը: Բայց ինչ կանեին իտալացիները անհաղթահարելի աղետի դեպքում: Նրանք իրենց վերջին ամիսները կծախսեին ճանապարհորդության վրա (74%) և իրենց կնվիրեին ընտանիքին (60%): Տղամարդիկ կտրվեին սիրային հաճույքների (44,2%), կանայք՝ նախ կթողնեին աշխատանքը (21,9%), իսկ հետո կհարձակվեին ուտելիքի վրա (17,7%)՝ վերջապես ազատվելով կազմվածքին հետևելու մղձավանջային անհրաժեշտությունից»:










































