Բոբ Դիլանը համացանցում հրապարակել է իր նոր ալբոմը: Tempest սկավառակը, որը դարձել է ամերիկացի երաժիշտի 35-րդ ստուդիական աշխատանքը, կարելի է անվճար լսել iTunes առցանց խանութում:
Սկավառակը վաճառքի կհանվի սեպտեմբերի 11-ին: Ընդհանուր առմամբ4 ալբոմում, որի պրոդյուսերը հենց Բոբ Դիլանն է, տեղ է գտել 10 երգ, այդ թվում՝ Ջոն Լենոնին նվիրված Roll On John երգը և 14 րոպեանոց Tempest-ը, որը ոգեշնչված է «Տիտանիկ» ֆիլմից և Լեոնարդո Դի Կապրիոյից:
Tempest-ի ռելիզը համընկնում է Բոբ Դիլանի երաժշտական գործունեության 50-ամյակի հետ: Նրա դեբյուտային ալբոմը՝ Bob Dylan-ը, թողարկվել է 1962 թ. մարտին:
Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Դիլանը հյուրախաղային շրջագայություն կանցկացնի Հյուսիսային Ամերիկայում՝ հաջակցություն նոր ալբոմի: Դրա ընթացքում հատուկ հյուր կլինի Dire Straits խմբի նախկին առաջնորդ Մարկ Նոփֆլերը:










































