ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանի չէ երկրորդ անգամ վերընտրվելու,- կարծում է ընտրողների մեծամասնությունը:
«Ընտրողների մոտ 52 տոկոսը հայտարարել է, որ երկիրն ավելի վատ վիճակում է, քան 2008 թ. սեպտեմբերին: Հարցվածների 54 տոկոսը հայտարարել է, որ Օբաման վերընտրվելու արժանի չէ»,- ասվում է վաշինգտոնյան Hill թերթի անցկացրած հարցման մեջ:
Հարցվածների 40 տոկոսը գոհ է Օբամայի աշխատանքից և կարծում է, որ գործող նախագահը արժանի է վերընտրվելու:
«Միայն ընտրողների 31 տոկոսն է կարծում, որ երկիրն ավելի լավ վիճակում է, քան 4 տարի առաջ, ևս 15 տոկոսը հայտարարել է, որ իրավիճակը «նույնն է, ինչ որ առաջ»,- գրում է պարբերականը:
Սա Օբամայի նկատմամբ վստահության ամենացածր աստիճանն է այն բանից հետո, երբ նա հայտարարեց, թե պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամայի և նրա մրցակից Միթ Ռոմնիի վարկանիշները հավասարվել են:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. նոյեմբերի 6-ին:










































