ԱՄՆ-ի կոնգրեսը մինչև 2012թ-ի ավարտը ծրագրավորել է որոշում կայացնել Մոլդովային Ջեքսոն-Վենիկի ուղղումներից դուրս հանելու վերաբերյալ, որը ներկա դրությամբ սահմանափակումներ է դնում այդ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրի վրա:
Ինչպես հաղորդել է մոլդովական խորհրդարանը` նման դիրքորոշմամբ հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դեյվիդ Փրայսը Մոլդովայի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Վլադ Պլահոնտյուկի հետ հանդիպման ժամանակ:
Ներկայացուցիչների պալատի մեկ այլ անդամ՝ Գրեգորի Միքսը հայտնել է, որ դեմոկրատների և հանրապետականների՝ Մոլդովայի վերաբերյալ քննարկման համաձայնությունը ցուցադրական է, որովհետև այդ երկու ուժերը հազվադեպ են համաձայնության գալիս:
«Սակայն ինչ վերաբերում է Մոլդովային, ապա մեծ հավանականություն կա, որ այս տարվա վերջում առևտրային հարաբերությունների թեման լուծում կստանա»,- ասել է նա:










































