Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը սեփական անգործությունը քողարկելու փորձ է. «Բանակն իրականում»

«Բանակն իրականում» նախաձեռնությունը երեկ՝ սեպտեմբերի 4-ին հանդես է եկել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ընթացքում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Արտահանձնման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով, միջազգային և հենց իր երկրի իրավական նոմերի ակնհայտ խախտմամբ ներում շնորհեց մարդասպանին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բարձրացրեց Ռ.Սաֆարովի զինվորական կոչումը, պարգևատրեց բնակարանով և վճարեց հանցագործության համար ազատազրկման մեջ գտնված տարիների դիմաց աշխատավարձի չափով։

Գուրգեն Մարգարյանին ըստ էթնիկ և ազգային պատկանելության առանձնակի դաժանությամբ սպանած մարդասպանի արտահանձնումը, ներումն ու հերոսացումը հանդիսանում են մարդու կյանքի իրավունքի նկատմամբ բացառիկ ցինիզմով դրսևորվող անհարգալից վերաբերմունքի արտահայտություն: Սա լուրջ մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին, պետությունների համագործակցության սկզբունքներին և միջազգային կառույցներին:

Փաստորեն, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հովանավորում է ըստ էթնիկ և ազգային պատականելության սպանությունն, ինչը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքների ու մարդու բացարձակ իրավունքի ուղղակի խախտում: Ադրբեջանի ղեկավարությունն իր վարքագծով լուրջ մարտահրավեր է նետում նշված միջազգային հեղինակավոր կազմակերպություններին անդամագրված երկրների միջպետական հարաբերությունները կարգավորող հանրահայտ , ճանաչված և հիմնարար սկզբունքներին, որոնք ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրության ջանքերով: Ադրբեջանի տվյալ քայլը ոտնձգություն է ոչ միայն հարևան երկրի` Հայաստանի նկատմամբ, այլև` մարտահրավեր հենց այն միջազգային կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Ադրբեջանը:

Նման քայլերի անտեսումը և անուշադրության մատնումը ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խաղաղությունը որպես գերագույն արժեքներ հռչակած վերոնշյալ միջազգային կառույցների կողմից կարող են հանգեցնել այդ կառույցների նկատմամբ հանրային անվստահության ձևավորմանը: Մյուս կողմից, դրանք կարող են նպաստել ազգայնամոլական ծայրահեղական տրամադրությունների ու շարժումների տարածմանը և տարածաշրջանային բախումների ու պատերազմների վերսկսմանը:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները ավելի վաղ ու պատշաճ գործելու և դիվանագիտական խողովակներով Ռ.Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ որոշումը կանխարգելելու փոխարեն, որի հավանականության մասին տեղյակ են եղել նախապես, հանդես են գալիս ուշացած հուզական հայտարարություններով ու գործողություններով` ընդհուպ կասեցնելով դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ և փորձելով, ըստ էության, քողարկել սեփական անգործությունը: Ավելին, սեփական անգործությունը փորձ է արվում սքողել ազգայնամոլական և ծայրահեղական շրջանակների անթաքույց հովանավորմամբ, որին մասնակցում են մինչև իսկ Ազգային ժողովի պատգամավորները: Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանություններն իրենց ապօրինի գործողություններն ու որոշումները վերստին քողարկում են ազգայնամոլական, էթնիկական, ազգային թշնամանքի և ատելության մթնոլորտի խրախուսմամբ:

Բազմիցս ենք անդրադարձել Հայաստանի իշխանությունների կողմից իրենց քաղաքացիների նկատմամբ դրսևորվող բացարձակ անտարբերության և անփույթ վերաբերմունքին: Հավաստի աղբյուրների համաձայն, 1994թ մայիսի 12-ի զինադադարից հետո մոտ երեք հազար զինծառայողներ զրկվել են կյանքից, իսկ նրանց` մի քանի անգամ ավելի մեծ թվով ծառայակիցներ խեղվել են հոգեպես ու ֆիզիկապես: Զոհ են գնացել ոչ միայն շարքային, այլև սպայական կազմի զինծառայողներ, որոնց կյանքի իրավունքը խախտվել է ինչպես բանակում (Արտակ Նազարյանի սպանությունը), այնպես էլ բանակից դուրս (Վահե Ավետյանի սպանությունը): Մինչդեռ ոճրագործների մեծ մասը կամ անպատիժ է մնում, կամ ստանում է ոչ համարժեք պատիժ:

Կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը, բռնությունը և անիրավությունը երկրում և զինված ուժերում շարունակվում են մնալ չլուծված հիմնախնդիրներ: Իշխանությունների կողմից չեն ձեռնարկվում գործուն քայլեր մարդու իրավունքները պաշտպանելու, անպատժելիության մթնոլորտը վերացնելու և արդարությունը վերականգնելու ուղղությամբ:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը սույն հայտարարությամբ կոչ է անում.

1. Միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ-ի նախագահին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, անհապաղ քննարկել և գնահատական տալ Ադրբեջանի նախագահի` Ռ.Սաֆարովի ներման մասին հրամանագրին և պետական մակարդակով հերոսացման գործընթացին.

2. Հայաստանի իշխանություններին` ձեռնարկել գործուն քայլեր ինչպե’ս Գուրգեն Մարգարյանի, այնպե’ս էլ մյուս բոլոր հայ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման անմիջական պատասխանատուներին և հովանավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ` ապացուցելու մարդու իրավունքների արժեքների կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում և երաշխավորելու այդ իրավունքների լիարժեք պաշտպանությունը մեր երկրում և նրա զինված ուժերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում