Twitter միկրոբլոգների ճանաչված ծառայության վճարովի այլընտրանքը` App.net-ը, իր հաղթական երթն է սկսել համակարգիչներով և սմարթֆոններով: Թողարկումից արդեն մի քանի շաբաթ անց App.net-ն արդեն բազմաթիվ երկրպագուներ ունի:
App.net-ի հիմնադիր Դալթոն Քոլդուեյն այս նշանաբանն է մտածել. «Այն, ինչ կարող էր լինել Twitter-ը»: Այն իրական ժամանակի ռեժիմով նորացվող փոստերի խումբ է, զերծ է գովազդից և իր օգտատերերի համար արժենում է տարեկան 50 դոլարից ոչ պակաս:
Օրերս տեղի ունեցավ AppNet Rhino հավելվածի բջջայինի տարբերակի պրեմիերան, որը հասցեագրված է Apple-ի տերերին: Այն դարձավ «վճարովի Twitter»-ի համար նախատեսված առաջին ծրագիրը, որը պաշտոնապես արժանացավ Apple-ի հավանությանը և տեղադրված է App Store օնլայն խանութում:
Վերջին հաշվարկներով` ակտիվ էջերի թիվը հասնում է 17500-ի, իսկ փոստերի քանակը գերազանցում է 250 000-ը:









































