Նավթի և գազի արկտիկական պաշարները կարող են ավելի քիչ դերակատարում ունենալ էներգոռեսուրսներում համաշխարհային պահանջների բավարարման մեջ, քան ակնկալվում է, գրել է Agence France-Presse-ը` վկայակոչելով CICERO-ին և Նորվեգիայի վիճակագրական վարչությանը:
CICERO-ի փորձագետների և նորվեգացի գիտնականների կարծիքով` էներգոռեսուրսների համաշխարհային արտադրանքում արկտիկական գազի և նավթի բաժինը կսկսի նվազել մինչ 2050թ.` արդյունահանման բարձր ծախսերի պատճառով:
Հետազոտողները նշել են, որ նավթարդյունահանման չափաբաժինը հումքի համաշխարհային արտադրանքում 2010թ. 10%-ից կկրճատվի 8%ի 2050թ: Արկտիկական գազի չափաբաժինը ևս կրճատվելու է 27%-ով մինչև 22%:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկատվության համաձայն` Արկտիկայում կարող է պարունակվել նավթի համաշխարհային չբացահայտված պաշարների 13%-ը, իսկ գազի պաշարների`30%:








































