Մալդիվյան կղզիներում դատում են անչափահաս աղջկա` մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենալու պատճառով:
Սկանդալային դատական գործընթացն անցնում է շարիաթի օրենքների հիման վրա: Agence France-Presse-ի փոխանցմամբ` դատական գործընթացը մեծ զայրույթ է առաջացրել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում:
Տեղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տեղեկատվության համաձայն` դատապարտյալը կարող է ստանալ պատժի հետաձգում: Այս դեպքում աղջկան սպասվում է ութ ամիս բանտարկություն, իսկ մտրակահարության նա կարժանանա չափահաս դառնալուց հետո:
Հուլիս ամսին դատապարտյալը սեռական հարաբերություններ է ունեցել 29-ամյա ենթադրյալ փեսացուի հետ: Իմանալով այդ մասին` աղջկա հարազատները հայտնել են ոստիկանություն:
Նշենք, որ անցած կիրակի դատապարտյալի սիրեցյալը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:










































