Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջադրման դեպքում Ռ. Քոչարյանը չի առաջադրվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հնարավորությանը:
«Եթե Սերժ Սարգսյանը դնում է իր թեկնածությունը, իսկ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ, ուրեմն ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կառաջադրի իր թեկնածությունը: 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ Քոչարյանը դեռ նախագահ էր, պաշտոնապես հայտարարել էր, որ իր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, և էլի շատ նրբություններ կան` փոքր ու մեծ»,- իր տեսակետը մեկնաբանեց Կարեն Քոչարյանը:
Հարցին, թե այդ դեպքում ով կարող է լինել Սերժ Սարգսյանի մրցակիցը, պատասխանեց` ով ասես:







































