ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է Նովոստի – Արմենիա գործակալության հարցին:
Հարց. Պարոն Քոչարյան, ադրբեջանա-հունգարական գործարքի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:
Պատասխան. Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ և «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների շարունակման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար:









































