Եգիպտոսի մշակույթի նախկին նախարար Ֆարուկ Հուսնիսը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք, կոռուպցիայի մեղադրանքով կանգնելու է դատարանի առջև: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով եգիպտական Mena գործակալությանը:
Գործակալության տեղեկատվության համաձայն` նախկին նախարարին դատելու են «անօրինական հարստացման» համար: Մասնավորապես, նա պարտավորվելու է պետությանը վերադարձնել 18 միլիոն եգիպտական ֆունտ (ավելի քան 2.3 միլիոն եվրո):
«Հոսնին հետաքննության ընթացքում չկարողացավ բացատրել այդ կարողության ծագումը»,- փոխանցել է գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո Եգիպտոսի գլխավոր դատախազը արգելել էր մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և մշակույթի նախկին նախարարին, դուրս գալ երկրից: Քաղաքական գործիչները կասկածվում էին կոռուպցիոն հանցագործությունների մեջ:








































