Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Արտահերթ ինդիկատոր

Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկելու է ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի և ազատ արձակման իրողությունը, դրանից հետո ստեղծված վիճակն ու Հայաստանի ձեռնարկելիք քայլերը: Հետաքրքիր կլինի հետևել այդ քննարկմանը, հատկապես այն գրեթե կատարյալ լռության ֆոնին, որ իրավիճակի կապակցությամբ առկա է Հայաստանում:

Հայաստանի քաղաքական դաշտը բավական պասիվ արձագանքեց տեղի ունեցածին, այդ հարցում Հայաստանի իշխանության պատասխանատվությանը, նաև Սերժ Սարգսյանի առաջին արձագանքին և կայացված որոշումներին ու հռետորաբանությանը: Հայ ազգային կոնգրեսը դատապարտող և իշխանության պատասխանատվությունը նախանշող հայտարարություն տարածեց, «Ժառանգության» և ԲՀԿ-ի երիտթևերը հայտարարություն արեցին, Վարդան Օսկանյանը հերթական գրառումն արեց Ֆեյսբուքի իր էջում, եղան մի քանի հարցազրույցներ և մի քանի այլ հայտարարություններ ու գրառումներ, ու կարծես թե այսքանը: Այդ իմաստով, խորհրդարանի արտահերթ նիստում հնարավոր է Հայաստանի քաղաքական դաշտի առաջին իրական արձագանքը հնչի, իսկ մինչ այդ հանրությունն ընդամենը նախավարժանքին էր ականատես լինում:

Հնարավոր է, որ քաղաքական ուժերն իրենք էլ չին կարողանում ամբողջությամբ ըմբռնել կատարվածը, հասկանալ, թե դրանում որն է զուտ հունգար-ադրբեջանական գործարքի մասը, որն է աշխարհաքաղաքական շրջանակը, որտեղից են գալիս որոշումներն ու աջակցությունները: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դատի համար շատ մեծ է արտաքին կենտրոններից եկող ազդակների նշանակությունը, նույնիսկ ելակետային, և հատկապես ներկայիս ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում է բավական պատմական ներքին և ռեգիոնալ զարգացումների փուլում: Հայաստանի քաղաքական ուժերը` թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմության մեջ, գերադասում են հանդիսանալ այս կամ այն ուժեղ կենտրոնի սպասարկող-գործընկերը, քան պատասխանատվություն վերցնել իրենց վրա և ստանձնել Հայաստանի հասարակությանն առաջնորդելու առաքելությունը: Այդ պայմաններում, ըստ երևույթին, Հայաստանի քաղաքական դաշտի որոշակի, հարաբերական պասիվությունը պայմանավորված էր նրանով, որ դեռ չէր հնչել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների արձագանքը, դեռ հայտնի չէր, թե ինչ են մտածում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, ինչ են պատրաստվում անել, ինչ են թույլ տալիս անել Հայաստանին, և այլն:

Անցյալ օրերի ընթացքում կարծես թե բավականին ինֆորմացիա է կուտակվել, և ամենայն հավանականությամբ նաև քաղաքական ուժերն են հասցրել իրենց խողովակների միջոցով կուտակել որոշակի ինֆորմացիա, նաև ստանալ այդպիսի ինֆորմացիա: Այդ ամենի դրսևորմանը, իհարկե, ամենայն հավանականությամբ ոչ ամբողջական, հանրությունը ականատես կլինի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում: Միևնույն ժամանակ, պետք չէ անտեսել նաև քաղաքական շրջանակների, այսպես ասած, պետական մտածողության վարկածը, ինչի շնորհիվ էլ նրանք գերադասում են չսրել իրավիճակը ներքաղաքական նպատակների համար, ավելի բարձր դասելով պետական շահը: Իհարկե, Հայաստանի քաղաքական ուժերի պարագայում, համենայնդեպս դրանց մեծ մասի պարագայում դա փոքր-ինչ ֆանտաստիկ է թվում, երբ անձնական, խմբակային, կուսակցական շահը կարող է ավելի ցածր դասվել և կգերադասվի պետականը, բայց ի վերջո պետք չէ բացառել նաև այդ հանգամանքը, թեկուզ, այսպես ասած, անմեղության կանխավարկածից ելնելով: Հնարավոր է, որ քաղաքական ուժերն իսկապես լուրջ զարգացումներ են սպասում տեղի ունեցածի արդյունքում և նախընտրում են այդ պայմաններում չլարել իրավիճակը և Հայաստանի իշխանության վրա չմեծացնել ներքին ճնշումը, որը կարող է անդրադառնալ արտաքին ասպարեզում և էլ ավելի բարդացնել Հայաստանի վիճակը:

Ներկայումս խոսք է գնում մինչև անգամ պատերազմական հնարավոր զարգացումների մասին, և այստեղ Հայաստանի համար պահն իսկապես լուրջ է ու պատասխանատու: Ի վերջո, եթե իրավիճակն իսկապես լարվում է ընդհուպ ռազմական բախում, ապա այս դեպքում արդեն իշխանության գալը ամենևին ցանկալի բան չէ, որովհետև իշխանությունը տվյալ պարագայում դառնում է չափազանց ծանր բեռ: Այսինքն` ինչ-որ իմաստով նաև անձնական ու խմբակային շահերն են պարտադրում որոշակի սպասողականություն քաղաքական դաշտի համար, որովհետև երևի թե ոչ ոք այսօր չէր ցանկանա լինել Սերժ Սարգսյանի տեղն ու գլուխ հանել այս բարդ իրողությունից:

Մյուս կողմից` շատ բան կախված է նրանից, թե ինչ բնույթի ինֆորմացիա են հասցրել կուտակել քաղաքական սուբյեկտները, քանի որ դրանով է պայմանավորված նրանց գործողությունների բովանդակությունն ու ուղղությունը: Այլ կերպ ասած` նրանք ինֆորմացվե՞լ են միայն, թե՞ ստացել են կոնկրետ հանձնարարականներ: Այս տեսանկյունից, խորհրդարանի արտահերթ նիստը, որ տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, կհանդիսանա բավական ակնհայտ ինդիկատոր Հայաստանի առաջիկա ներքին զարգացումների, ու նաև արտաքին ասպարեզում հավանական գործողությունների տրամաբանության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում