Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինն այցելել է Աֆղանստան, որտեղ «Շուկվանի» բազայում հանդիպել է Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում խաղաղապահ օպերացիաներին մասնակցող վրացի զինծառայողների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ ներկայումս վրացական մեկ վաշտ (175 զինվոր ու սպա) տեղակայված է Քաբուլում՝ Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, իսկ վրացի մոտ 750 զինծառայող՝ Հիլմենդի նահանգում ԱՄՆ պատասխանատվության գոտում: Աֆղանստանում խաղաղապահ առաքելության սկսվելուց հետո այդ երկրում զոհվել է 17 վրացի զինծառայող: Վրաստանը մտադիր է ևս մեկ գումարտակ ուղարկել Աֆղանստան:
Հիշեցնենք, որ երեկ վրացական ընդդիմադիր թերթերը գրել էին, թե վրացի զինծառայողները փուլ առ փուլ լքում են Աֆղանստանը, սակայն Վրաստանի ԱԳՆ-ը հերքեց դա:








































