The Sun-ի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է նոր` 6-ամյա պայմանագիր ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ:
27-ամյա պորտուգալացին ներկայումս տարեկան շուրջ 12 մլն եվրո է վաստակում «արքայական ակումբ»-ում: Սակայն 24% հարկ մուծելուց հետո ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է 9 մլն: Ռոնալդուն մտադրություն ունի ֆիքսված` 15 մլն եվրո աշխատավարձ պահանջել:
Առաջիկա 2 տարիների ընթացքում հարկերն Իսպանիայում կհասնեն 52%-ի, ինչը նշանակում է, որ մադրիդյան ակումբը տարեկան շուրջ 32 մլն եվրո կվճարի Քրիշտիանուին:







































