Այսօր կեսօրին Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, ավտովթար է տեղի ունեցել. կա 4 տուժող: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ուղևորներով լի երթուղային տաքսին բախվել է Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա»-ի հարևանությամբ թունելի սյանը: Երթուղային տաքսու 4 ուղևորներ մարմնական թեթև վնասվածքներով դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են «Մարգարյան» հիվանդանոց:








































