Հնդկական բանկերը սկսել են բանկոմատները տեղադրել ոստիկանական բաժանմունքներում՝ հաճախորդներին և սարքերը գողերից պաշտպանելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդպիսի առաջին բանկը կառավարությանը պատկանող Bank of Baroda-ն է. այն իր բանկոմատը տեղադրել է Ջայպուրի հյուսիսում՝ ոստիկանական բաժանմունքներից մեկում:
Times of India-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Ջայպուրի ոստիկանական վարչությունը համաձայնել է տարածք տրամադրել բանկոմատի համար տեղի 55 ոստիկանական բաժանմունքներից 40-ում: Տարածքի ամսական վարձավճարը 20 հազար ռուփի է (մոտ 286 դոլար):
Վարկային հաստատությունները, չնայած ոստիկանական բաժանմունքներում տեղի վարձակալման գումարը վճարելու անհրաժեշտությանը, այժմ կարող են կրճատել բանկոմատների պաշտպանության համար արվող ծախսերը:
Bank of Baroda-ն Հնդկաստանի խոշորագույն վարկային հաստատություններից մեկն է և հիմնվել է 1908 թ.: 1969 թ. այն ազգայնացվել է իշխանությունների կողմից: Բանկը Հնդկաստանում ունի մոտ 4000 մասնաճյուղ և ավելի քան 2000 բանկոմատ:









































