ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
Կից ներկայացվում է նաև օրենքի նախագծի տեքստը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
Հարգելի պարոն Աբրահամյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ եւ §Ազգային ժողովի կանոնակարգ¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում §Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին¦ օրենքի նախագիծը:
Նախագծին կցվում են`
ա. օրենքի ընդունման հիմնավորումը,
բ. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ Զարուհի Փոստանջյան (124)
Նախագիծ
ՀՀ օրենքը §Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին¦
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:








































