Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը կարող է իրականացնել բոլոր նպատակները: Այդ մասին են տեղեկացնում գերմանական լրատվամիջոցները:
Ինչ վերաբերում է մյունխենցիների նպատակներին, ապա նրանք առավելագույն արդյունքներ են ենթադրում բոլոր մրցաշարերում:
«Չեմ կասկածում, որ «Բավարիա»-ն ի վիճակի է հաջողությամբ լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Սակայն դրա համար մենք պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք: Պետք է շարժվել առաջ ու միայն առաջ»,- հայտարարել է Ռումենիգեն:








































