Քիչ առաջ Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել շվեդական արդարադատությանը հանձնել Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի արդարադատությունը Ասանժին մեղադրում է բռնաբարության մեջ: Երկար ժամանակ Լոնդոնի դատարանը քննում էր այս գործը` պահանջելով լրացուցիչ ապացույցներ: Ի վերջո, Ասանժին հանձնելու որոշումը կայացվեց: Հիմա Ասանժի փաստաբանները ունեն մեկ շաբաթ` որոշումը բողոքարկելու համար:






































