Բուլղարական Պլովդիվի «Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստները սեփական խաղադաշտում գառ են զոհաբերել (մատաղ): Ըստ ակումբի ֆուտբոլիստների ու ղեկավարության զոհաբերությունն անպայման կօգնի թիմին հաջող հանդես գալ ազգային առաջնության երկրորդ խաղաշրջանում:
Զոհաբերությունը կատարվել է ղեկավարության առաջարկով: Արարողութույունը կատարվել է հոգևորականի ներկայությամբ, ով հատուկ աղոթել է «Լոկոմոտիվ»-ի հաջողության համար: Մորթողի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Լոկոմոտիվ»-ի երկրպագուների կայքում (lpfc.net) հաղորդվում է, որ թիմի դարպասապահներ Զդրավկո Լազարովն ու Ֆլորիան Լուկկինին գառան արյունը քսել են դարպասաձողերին, որ հետագայում հնարավորինս քիչ գոլեր ընդունեն սեփական դարպասը:








































