Գերմանիայում ավտոմեքենան բախվել է մի խումբ հետիոտների, որի հետևանքով վնասվածք է ստացել 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Այդ մասին այսօր հայտնել է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Վուպերտալ քաղաքում: Իրավապահ մարմինների հաղորդմամբ` 80-ամյա մի կին անհայտ պատճառներով կորցրել է ղեկը և դուրս է եկել մայթ, որտեղ այդ պահին մարդիկ են եղել:
Տուժածների վիճակի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:










































