Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրեթ Թետչերի մի քանի զգեստներ աճուրդում վաճառվել են ավելի քան 115 հզ դոլարով:
40 հզ դոլարով վաճառվել է բաց փիրուզագույն կոստյումը, որով Թետչերը ընտրվել էր պահպանողականների առաջնորդ 1975թ-ին: Այդ կոստյումը աճուրդի հանված վեց զգեստներից մեկն էր:
Վաճառվել էր նաև մոխրագույն զգեստը:
86-ամյա բարոնուհին հայտնի է իր կարգավիճակին համապատասխան հագուստներ ընտրելու ընդունակությամբ:










































