Մինչ վերջին ժամանակներն ԱՄՆ իշխանությունները չէին կարողանում ոչ մի կերպ կողմնորոշվել էմբրիոնային ցողունային բջիջների հետազոտման վերաբերյալ: Այժմ ԱՄՆ վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել այսպիսի հետազոտությունների ֆինանսավորումը:
Դա Առողջապահության ազգային ինստիտուտի և հասարակական կազմակերպությունների միջև տարիներ շարունակ ընթացող պայքարի տրամաբանական ավարտն էր: Իհրակե երեք դատավորները տարբեր կերպ են հիմնավորել կայացրած որոշումը, ուստի չի բացառվում, որ որոշումը վերանայվի:
Այս թեմայի շուրջ դատական գործընթացները սկսվել էին 2009 թ.-ից, և մեղադրանքն այն էր, որ պետական ֆինանսավորումը նպաստում է էմբրիոնի քայքայմանը: Դատական վերջին նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ խոսքն արդեն դուրս բերված էմբրիոնների ցողունային բջիջների ուսումնասիրման մասին է:









































