Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսային բանակցություններ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
«Մամեդյարովը նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը անհասկանելի է Ադրբեջանի համար, և հենց ադրբեջանական ժողովուրդն է ենթարկվել էթնիկ ոչնչացումների»,- ասել է Աբդուլաևը:
Նրա խոսքերով՝ Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի հարցը Ադրբեջանի տարածքները Հայաստանի կողմից օկուպացնելու արդյունքն է:








































