Սեպտեմբերի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին, դիմակով հանցագործը կողոպտել է Իսրայելի կենտրոնում`Խոլոնում Միզրախի բանկի մասնաճյուղը, հաղորդում է mignews.com-ը:
Սպառնալով ատրճանակով՝ հանցագործը բանկի անվտանգության աշխատակցից խլել է զենքը: Միաժամանակ նա օդ է կրակել: Բոլոր նրանք, ովքեր գտնվել են բանկում, պառկել են գետնին: Հանցագործը բանկի գանձապահներից վերցրել է ողջ կանխիկ գումարը`մի քանի տասնյակ շեկել: Նա դեպքի վայրից փախել է մոտոցիկլետով:
Ոստիկանությունը կասկածում է, որ դա միևնույն մարդն է, ով ավելի վաղ կողոպտել էր Իսրայելի կենտրոնում կոմերցիոն բանկերի մի քանի մասնաճյուղեր: Նա հայտնի է նրանով, որ միշտ դեպքի վայրից փախչում է մոտոցիկլետով:










































