Monday, 08 06 2026
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն

Սաֆարովին ազատելու հրեշավոր քայլը մեծ հարված է բանակցային գործընթացին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն և անմիջապես ազատ արձակելուն:

Բակո Սահակյանը իր խոսքում նշել է, որ այս հանցավոր գործարքը չէր կարող խոր վրդովմունք չառաջացնել համայն հայության մոտ, այդ թվում նաև Արցախում: Ըստ երկրի ղեկավարի` տեղի ունեցածն արտացոլում է Ադրբեջանում տիրող նողկալի բարոյահոգեբանական և քաղաքական մթնոլորտը, որը հանդիսանում է ֆաշիստական գաղափարախոսության և ցեղասպանության շարունակություն: Դա ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է և պետք է անպայման դատապարտվի քաղաքակիրթ մարդկության կողմից:

Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող և չեն մնա անպատասխան:

Այս համատեքստում երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին և մյուս շահագրգիռ մարմիններին:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև 2012թ. ութ ամսվա տնտեսական ցուցանիշները:
Նիստին հրավիրված են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում