Sotheby’s աճուրդի տունը սեպտեմբերի 19-ին Լոնդոնում կայանալիք աճուրդում կներկայացնի Էնդի Ուորհոլի բացառիկ աշխատանքները, որոնք ստեղծվել են Էդվարդ Մունկի ստեղծագործությունների մոտիվներով: Աճուրդի տան կայքում հաղորդվում է, որ մասնավորապես աճուրդի կհանվի «Ճիչ»-ը, որը գնահատվում է 200-300 հազար ֆունտ սթեռլինգ (317-476 հազար դոլար):
«Ճիչ»-ից բացի աճուրդի կհանվեն «Եվա Մուդդոկի» (158-238 հազար դոլար) և «Մադոննա» (317-476 հազար դոլար) կտավները:
«Փոփ արթի արքա» Էնդի Ուորհոլը հաճախ էր դիմում համաշխարհային հայտնի կտավների՝ վերամշակելով դրանք: The ArtDaily-ն նշում է, որ Ուորհոլը պատահական չէ, որ վերցրել է հենց Մունկի ստեղծագործությունները, քանի որ նորվեգացու կտավները չափազանց զգացմունքային են և ճանաչելի:
Աճուրդում կներկայացվի նաև Մունկի «Աղջիկը կամուրջի վրա» (1918) կտավը, որը գնահատվում է 285-320 հազար դոլար:
Sotheby’s-ի աճուրդը նվիրված է Հին վարպետների, մոդեռնիստների և ժամանակակից նկարիչների գրաֆիկաներին: Աճուրդում կներկայացվեն վերջին 5 դարերի ընթացքում ստեղծված աշխատանքներ:








































