Ռուսատանն Ադրբեջանին առաջարկել է Тигр զրահամեքենաների համատեղ արտադրություն սկսել:
Այս մասին, ըստ АРМС-ТАСС-ի, հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը:
«Մենք Рособоронэкспорт-ից մի քանի հետաքրքիր առաջարկներ ունենք ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության ոլորտում, մասնավորապես զրահամեքենաների համատեղ արտադրությունը և ներկայումս մենք քննարկում ենք այդ առաջարկը»,- ասել է Մամեդովը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանում առկա են նման մեքենաների արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչը մասնավորապես երևում է հարավաֆրիկյան կողմի հետ Marauder ականներից պաշտպանող զրահամեքենայի արտադրության մեջ: