Վորյութհ Յույվիդյան՝ Red Bull-ի հիմնադիրներից մեկի թոռը, այսօր ձերբակալվել է Բանգկոկում,- հաղորդում է Asian News-ը: Նա կասկածվում է այն բանում, որ սև «Ֆերարի»-ի ղեկին հարվածել է քաղաքում մոտոցիկլետով պարեկություն կատարող ոստիկանին և թաքնվել դեպքի վայրից:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան: Հարվածելով ոստիկանին՝ ավտոմեքենան նրա մարմինը 200 մետր քարշ է տվել փողոցով:
Վթարի վայրից հետևելով մեքենայի յուղի հետքերին՝ ոստիկանությունը դուրս է եկել Յույվիդյուի հետքի վրա: Ձերբակալությունից հետո նա խոստովանել է մեղքը:
Վորյութհ Յույվիդյայի պապը՝ Չալեու Յույվիդյան, մահացել է 2012 թ. մարտի 17-ին՝ 80 տարեկանում: Forbes-ի՝ Թաիլանդի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում էր երրորդ տեղը՝ 5 մլրդ դոլար կարողությամբ: Նրա ընկերությունը 1970-ականներին արտադրում էր Krathing Daeng ըմպելիքը: Դրա հիման վրա 1987 թ. ստեղծվեց Red Bull-ը, որը վաճառվում է աշխարհի 160 երկրներում:











































