Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրից հետո կատարված հարցումների արդյունքում կազմվել է առաջնության 7-րդ տուրի լավագույն գոլերի 5-յակը: Այն գլխավորում է «Կուբան»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օսբիլիսի հեղինակած գոլը:
Օսբիլիսի խփած գոլը գեղեցիկ էր ոչ միայն նրանով, որ հաղթանակ բերեց «Դինամո»-ի հետ մրցավեճում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գերազանց ավարտեց հակագրոհը, որն, ասես, ձախողված էր:








































