«Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը դեռ շարունակելում է չվերթները դեպի Սիրիա՝ թեև Սիրիական ազատ բանակայինները սպառնացել են վաղվանից ոչնչացնել Հալեպի և Դամասկոսի օդային տարածքում հայտնված բոլոր ինքնաթիռները:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին «Սիրիական ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչությունից, թռիչքները դադարեցնելու վերաբերյալ կենտրոնական գրասենյակից պաշտոնական հրահանգ չի եղել, և միայն վաղը պարզ կլինի՝ օդանավը կթռչի՞ Հալեպ, թե՞ ոչ: Օդանավի տոմսերը մինչև հոկտեմբեր արդեն վաճառված են, և այժմ նույնպես տոմսերի վաճառքը շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերությունը Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ թռիչքներ իրականացնում է շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին:








































