Հանգստյան օրերին Թատերական տոնավաճառում սահմանվել է Էստոնիայի ոչ պաշտոնական հերթական ռեկորդը: Toyota Yaris ոչ մեծ ավտոմեքենայում տեղավորվել են «Էստոնիա» ազգային օպերայի 22 բալետապարուհիներ: Այս մասին հայտնում է Amserv Grupi AS-ի մամուլի ծառայությունը:
Ակցիայի նպատակը եղել է 2009թ. սահմաված ռեկորդը գերազանցելը` այն ժամանակ Peugeot 206+ ավտոմեքենայում տեղավորվել էր 20 մարդ:
Բացի այդ` կազմակերպիչները ցանկանում էին ապացուցել, որ փոքր ավտոմեքենան իրականում այնքան էլ փոքր չէ, հաղորդում է Postimees.ru-ն:










































