Տյուրինգիի իշխանությունները հայտարարել են Արևելյան Գերմանիայի տնտեսությունում տրիլիոն եվրոյի ներդրման անհրաժեշտության մասին:
Այս մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է այդ դաշնային հողի էկոնոմիկայի նախարար, սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Մատիաս Մախնիգը:
Մախնիգը պահանջել է դաշանային մակարդակով մշակել նախկին արևելագերմանական հողերի զարգացման «Ռազմավարություն-2030» ծրագիրը:
Նրա կարծիքով` համերաշխության հարցը Գերմանիայի միավորումից հետո օգնել է նախկին ԳԴՀ-ին տնտեսական զարգացմամբ մոտենալ Արևմտյան Գերմանիայի մակարդակին: Սակայն հիմա, նկատել է Մախնիգը, եկել է դաշնային կառավարության հերթը՝ օգնել հետ մնացող Արևելքին: