Ոսկու գինն այսօր հասել է վերջին 5 ամսվա առավելագույն մաքսիմումին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Առավոտյան` Մոսկվայի ժամանակով ժ. 11.46-ին ոսկու գինը թանկացել է 0,24%-ով` հասնելով 1 ունցիայի դիմաց 1691,7 դոլարի:
Վերջին երկու շաբաթում ոսկու գինն աճել է մոտավորապես 5%-ով` սպասելով Բեռնանկեի ելույթին:
Անցած ուրբաթ Ջեքսոն-Հոուլ քաղաքում (Վայոմինգ նահանգ) կայացավ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերի ղեկավարների ամենամյա սիմպոզիումը, որի ժամանակ Բեռնանկեն հայտարարեց, որ ԴՀՊ-ն կարող է մոտ ապագայում մեծացնել ամերիկյան տնտեսության խթանումը:
Բեռնանկեի հայտարարությունից հետո բարձրացան ոսկու և այլ թանկարժեք մետաղների գները: Արծաթի գինը բարձրացավ 1,22%-ով` մինչև 31,86 դոլար` 1 ունցիայի դիմաց, պլատինը` 0,7%-ով` կազմելով 1 ունցիայի դիմաց 1539,24 դոլար:








































